Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպան պատրաստվում է ընտրությունների

Եվրոպան պատրաստվում է ընտրությունների
17.02.2014 | 15:03

Եվրամիությունում սկսվել է նախընտրական շրջանը. Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ 28 անդամ երկրներում կկայանան մայիսին: Առաջատար կուսակցական դաշինքները սկսել են կազմել թեկնածուների ցուցակները: Կուսակցությունները ոչ միայն կբաշխեն պատգամավորական մանդատները, այլև կունենան Եվրահանձնաժողովի ղեկավար ընտրելու հնարավորություն: Հիմնական թեկնածուն համարվում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Համաձայն Լիսաբոնյան պայմանագրի՝ 2014 թվականից խորհրդարանական ընտրությունները կորոշեն ոչ միայն ԵՄ գերագույն օրենսդրական մարմնի կազմը: Քվեարկության արդյունքները հաշվի կառնվեն նաև նախարարական եվրոպական կաբինետի նոր ղեկավարի թեկնածության ընտրության հարցում: Յուրաքանչյուր կուսակցություն կառաջադրի միասնական թեկնածու, որը կգլխավորի համաեվրոպական նախընտրական արշավը:
Մինչ օրս ԵՄ երկրների առաջնորդները Եվրահանձնաժողովի նախագահին ընտրել են ինքնուրույն:
Սոցիալ-դեմոկրատների դաշինքը կգլխավորի Եվրախորհրդարանի գործող նախագահ, գերմանացի Մարտին Շուլցը: Նա խոստացել է պայքարել երիտասարդների շրջանում գործազրկության ու ժողովրդի թերահավատության դեմ: Եվրոպացի լիբերալների թեկնածուն է դարձել Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը, իսկ կանաչներն ընտրությունների դուրս կբերեն միանգամից երկուսին՝ գերմանացի Ֆրանցիսկա Կելերին և ֆրանսիացի Ժոզե Բովեին:
Ֆավորիտ է համարվում աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, 59-ամյա Յունկերը: Նա 19 տարի ղեկավարել է Լյուքսեմբուրգի կառավարությունը: Կուսակցական համագումարը նրա թեկնածությունը պաշտոնապես կարող է առաջադրել մարտի սկզբին: Նրա մրցակիցներն են համարվում Լատվիայի նախկին վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը և եվրահանձնակատար Միշել Բառնիեն: Յունկերին արդեն աջակցություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ